ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կոչ է անում Երւևանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կոչ է անում Երւևանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները
06.10.2020 | 22:06

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գիորգի Ծերեթելին կրկին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ ելնելով խաղաղ բնակչության շահերից, և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտավորություններին համապատասխան՝ ասվում է ԵԱՀԿ ԽՎ-ի հաղորդագրության մեջ:

«Մենք խորապես մտահոգված ենք հակամարտության հետ կապված զոհերի աճի մասին հաղորդագրություններով, մասնավորապես՝ տեղական բնակչության վրա ազդեցությամբ, որը, չնայած խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտավորությանը, շարունակում է տառապել շարունակվող ռազմական գործողություններից», - ասել է Ծերեթելին: «Մենք լիովին պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, համապատասխան երկրների նախագահների և ԱԳ նախարարների կոչը՝ անվերապահ հրադադարի մասին»: ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի օգտագործման մասին հաղորդագրությունների կապակցությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է բանաձև 2008 թ. բոլոր մասնակից պետություններին կոչ անելով «արգելել կասետային զինամթերքի օգտագործումը, զարգացումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահեստավորումը, կամ տեղափոխումը:


Ծերեթելին կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ այդ զենքի օգտագործումից և ամբողջությամբ կատարել միջազգային իրավունքի պահանջները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները: «Որպես երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ն կողմերի խնդրանքով պատրաստ է խորհրդարանական բանակցություններ վարել», - ավելացրել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան: «Խորհրդարանական երկխոսությունը կարող է կարևոր դեր ունենալ հաղորդակցության կապերի վերականգնման գործում, երբ Մինսկի խմբում վերսկսվի բանակցային գործընթացը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ